Լրահոս
Քաղաքական
13:05
29.04.26
128

Հայաստան եկած Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը

Հայաստանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը: Տեղեկությունը «Հայլուր»-ին հաստատել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ խոստանալով ավելի ուշ մանրամասներ հայտնել: Այսօր առավոտյան 10-ին է բարձրաստիճան այցերի համար նախատեսված ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդակայանում: Քաղավիացիան ավելի վաղ լրատվամիջոցներին հաստատել էր, որ պաշտոնական պատվիրակություն է ժամանել Բաքվից: Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահն է: