Լրահոս
Միջազգային
19:09
30.04.26
257

Գուտերեշը մտահոգված է Հորմուզի նեղուցի շրջանում նավագնացության սահմանափակմամբ

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցի տարածքում նավագնացության ազատության սահմանափակման կապակցությամբ։

«Ես խորապես մտահոգված եմ Հորմուզի նեղուցի շրջանում նավագնացության իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ», - ասել է նա լրագրողներին՝ համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինչպես ցանկացած հակամարտության դեպքում, «ողջ մարդկությունն է գին վճարում դրա համար, նույնիսկ եթե ոմանք հսկայական շահույթներ են ստանում»։