Լրահոս
Իրավական
22:16
29.04.26
236

Գլխավոր դատախազին նեղն են գցել խորհրդարանում. Աննա Վարդապետյանին նամակ է գրել Բագրատ սրբազանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի ուզում մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու դրույթը։ Գլխավոր դատախազը խորհրդարանում 2025 թվականի կատարողականը ներկայացնելու ժամանակ ասել է՝ «Դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս»: Այդ դեպքում ինչպե՞ս է Վարդապետյանը գնահատականներ տալիս «Բագրատ սրբազանի և նրա 18 աջակիցների գործով». ԱԺ-ում հետաքրքրվել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: