Լրահոս
Քաղաքական
10:00
19.02.26
69

Ֆռռցնելով-քյոլելով չի, է. եկեղեցու դեմ իշխանական «բզբզոցն» են վերլուծում երևանցիները

Եպիսկոպոսաց ժողովը հավաքի վերածվեց, քանի որ Հայաստանի դատախազության հարուցած քրեական գործով արգելվեց Գարեգին Երկրորդի ելքը Հայաստանից: Վեհափառի նկատմամբ կոշտ սահմանափակումների ֆոնին՝ Արմավիրի դատարանը կարճ ժամանակ անց անսպասելի փոխեց նրա եղբոր ու եղբորորդու խափանման միջոցները: Բանտային կալանքը տնային կալանքով ու 1 մլն դրամ գրավով փոխարինվեց: Մեղմացնու՞մ է հակաեկեղեցական արշավը իշխանությունը: Երևանի փողոցներում այս հարցի պատասխանը դեռ չեն գտել, բայց շատ զայրացած են մարդիկ հատկապես Գարեգին Երկրորդի դեմ իշխանավորների հալածանքներից: