Լրահոս
Իրավական
20:45
30.04.26
207

Ֆեյսբուքյան գրառումը դարձել է 220 էջանոց մեղադրանք. Մհեր Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը

220 էջ մեղադրանք՝ ֆեյսբուքում մի քննադատող գրառման հիման վրա. հենց այդքան է գյումրեցի Մհեր Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի էջերի քանակը:  

Զոհված ազատամարտիկի որդին քննչական կոմիտեի ղեկավարին քննադատելու համար է դատարանների դռներն ընկել: Նրա գրառման մեջ հանցակազմ է տեսել ու դատախազություն դիմել այն նույն ոստիկանը, որի տեղեկության հիման վրա է քրեական գործ հարուցվել Միքայել Սրբազանի նկատմամբ: