Լրահոս
Միջազգային
12:16
30.04.26
125

Եվրոպացիները ցանկանում են Ռուսաստանի կործանումը․ Մեդվեդև

Img default alt hy

Եվրոպացիները ցանկանում են Ռուսաստանի կործանումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Մեդվեդևը հինգշաբթի օրը Մոսկվայում հանդես է գալիս դասախոսությամբ՝ «Գիտելիք. Առաջինները» (Знание. Первые) դաշնային լուսավորչական մարաթոնի շրջանակում։

«Դեռ բոլորովին վերջերս՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջ Կովկասում տեղի ունեցած հակամարտությունից հետո, ես՝ լինելով նախագահ, փորձում էի կայուն հարաբերություններ հաստատել եվրոպացիների հետ։ Եվ ինձ թվում էր, թե նրանք, այնուամենայնիվ, հասկանում են մեր մտահոգությունները։ Սակայն, ցավոք, իրադարձությունների հետագա զարգացումն ապացուցեց հակառակը։ Նրանք չեն հասկանում շատ բաներ այն ամենից, ինչ մենք ասում ենք, չեն ցանկանում լսել մեզ և, եթե ուղղակի խոսենք, ցանկանում են մեր պետության կործանումը», - իր դասախոսության ժամանակ ասել է Մեդվեդևը։