Լրահոս
Քաղաքական
18:35
28.04.26
135

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Img default alt hy

Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Էստոնացի պատգամավորները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: