Լրահոս
Հասարակական
21:26
14.02.26
257

Երկրի ղեկավարի հրահանգով արդարադատությունը վերածվել է գործիքի՝ լռեցնելու և վարկաբեկելու նրանց, ովքեր չեն խոնարհվում իշխանական քմահաճույքների առաջ․ Տեր Օշին

Img default alt hy

Արագածոտնի թեմի քահանա Տեր Օշին Հայրապետյանը գրել է․

«Քաջ Հովիվը

Բայց ով համբերի մինչև վերջ, նա՛ կփրկվի (Մատթ. 10։22)

Այսօր կատարվածը հերթական ապացույցն է, որ դավաճան ու հայրենավաճառ իշխանությունը պատրաստ է ոտնահարել օրենքն ու բարոյականության վերջին սահմանները։ Վեհափառ Հայրապետի դեմ ապօրինի և ակնհայտ կեղծ մեղադրանքներով քրեական գործ հարուցելը քաղաքական հաշվեհարդար է՝ թելադրված անձնական վրեժխնդրությամբ ու խղճուկ հաշվարկներով։

Սա խայտառակություն է պետականության համար։ Երկրի ղեկավարի հրահանգով արդարադատությունը վերածվել է գործիքի՝ լռեցնելու և վարկաբեկելու նրանց, ովքեր չեն խոնարհվում իշխանական քմահաճույքների առաջ։ Այս վարքագիծը ոչ միայն ամոթալի է, այլև վտանգավոր՝ խարխլելով պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։

Հայաստանի արժանապատվությունը սակարկության առարկա չէ։ Ոչ ոք իրավունք չունի սեփական աթոռը պահելու համար երկիրը դարձնել քաղաքական հետապնդումների և ազգային նվաստացման հարթակ։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս անօրինական գործընթացը և պատասխան տալ օրենքի առաջ»։