Լրահոս
Հասարակական
21:15
30.04.26
195

«Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում գտնվող «Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։