Լրահոս
Իրավական
17:15
30.04.26
444

Դատարանը թույլ չտվեց Սամվել Կարապետյանին այցելել հոր գերեզմանին

Img default alt hy

Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլատրել այցելել Լոռու մարզ՝ հոր գերեզմանին։

Մերժումից հետո փաստաբանները նոր միջնորդություն ներկայացրեցին՝ առաջարկելով տնային կալանքը վերացնել ու կիրառել վարչական հսկողություն, որ Կարապետյանը կարողանա ազատ տեղաշարժվել ու մեկնել Լոռու մարզ։

Նախորդ նիստին դատարանը երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով։