Լրահոս
Հասարակական
23:30
29.04.26
155

Բյուրեղավանում ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿ

Img default alt hy

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին:

«Իրավիճակի թարմացում՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ:

Կրկնակի նմուշառումերից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝

ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։

Հորդորում ենք բնակիչներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրությունում։