Լրահոս
Քաղաքական
12:03
21.01.26
981

Բարձրագույն կրթություն չունեցող ՔՊ-ականը հրաժարվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց: