Լրահոս
Քաղաքական
12:15
29.04.26
1 493

Այս ընտրությունը երկու բանի մասին է՝ կամ ծնկի ենք գալիս, կամ՝ ուշքի. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Ադրբեջանի կրոնական առաջնորդի տեղակալը հայտարարել է, որ իրենք Հայաստանում ունեն 500 մզկիթներ, որոնք քանդվել են, պետք է վերակառուցվեն և հանձնվեն Փաշազադեի կառույցի տնօրինմանը։ Նույն ժամանակ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները։ Այս  մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Ուզում են Հայաստան բերեն 100 հազարավոր ադրբեջանցիներ և դա հայտարարում են նախագահի մակարդակով, այն նույն նախագահի, որ ինչ պահանջել են՝ Հայաստանի այսօրվա վարչապետը կատարել է։ Այս ընտրությունները երկու բանի մասին են՝ կամ ծնկի ենք գալիս, ենթարկվում ենք և փորձում մնալ մեր վաղեմի հակառակորդների հույսին, կամ ուշքի ենք գալիս, տեր լինում մեր պապերից ժառանգված երկրին»։