Լրահոս
Հասարակական
14:19
20.02.26
249

Այս տարի ձյան տեղումները շատ են եղել. փոխքաղաքապետ Փամբուխչյանը՝ մայրաքաղաքի փոսերի մասին

Img default alt hy

Արդյո՞ք քաղաքապետարանը պատասխանատու վարքագիծ դրսևորելու է և Երևանում առաջած փոսերի հետևանքով տուժած մեքենաների վարորդներին փոխհատուցում լինելու է. լրագրողները հետաքրքրվեցին Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանից։

«Ո՞րն է պատասխանատու վարքագիծը, ձյուն է եկել, աղ ենք լցրել և փոսե՞ր են գոյացել։ Այսինքն, կա՛մ պետք է ձյունը չմաքրվեր, կա՛մ... Ես ուզում եմ հասականալ, թե որն է դրա պատասխանատվությունը։ Ստեղծված բնական իրավիճակով պայմանավորված եղել են փոսեր։ Ցավոք, քաղաքապետարանը փոխհատուցման ընթացակարգ չունի»,-ասաց Արմեն Փամբուխչյանը