Լրահոս
Քաղաքական
18:45
16.10.25
132

Այս հարձակումները նպատակ են հետապնդում կազմաքանդել մեր ազգային ինստիտուտները․ «Մեր ձևով»

Img default alt hy

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ապօրինի կալանավորումը և թեմի մյուս հոգևորականների և աշխատակիցների հանդեպ օրենքի կոպտագույն խախտմամբ իրականացված քննչական գործողությունները։

Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված համակարգային և ուղղորդված հարձակումներն նպատակ են հետապնդում հարված հասցնել մեր ազգային ինքնությանը և կազմաքանդել մեր ազգային ինստիտուտները։

Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է։