Լրահոս
Քաղաքական
13:54
29.04.26
531

Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով

Img default alt hy

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը գրում է. «Ինչպես խոստացել էի՝ վստահելի տեղեկատվություն ռուսական աղբյուրներից։

Աղբյուրները հաղորդում են, որ այցը կապված է Փաշինյանի՝ Բաքվի առաջ ունեցած պարտավորությունների հետ՝ կապված Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին՝ դեպի այն վայրերը, որտեղ նրանք կոմպակտ կերպով բնակվում էին Հայկական ԽՍՀ գոյության ժամանակահատվածում։

Որոշվել է «վերաբնակեցնել» ավելի քան 300 հազար ադրբեջանցի հետևյալ քաղաքներում և գյուղերում՝ Կոտայքի մարզի Արզական, Գերանիս և Մարմարիկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք, Ախպրաձոր, Ծաղկունք, Լճափ, Ծովազարդ (Սևանի լճի մոտ, սահման՝ ներկայումս Քարվաճառի հետ), Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Գրիբոյեդով, Հայկաշեն, Արագածոտնի մարզի Բազմաբյուր և Սարալանջ։

«Մեծ վերաբնակեցում» ծրագրի իրականացումը կսկսվի անմիջապես ընտրություններից հետո։ Այդ ժամանակ կստորագրվի նաև «Ընդհանուր տուն» անվամբ Սյունիքի մարզին վերաբերող նախագծի պայմանագիրը»։