Լրահոս
Հասարակական
19:43
20.02.26
156

Արյունալի ռազբորկաների պատճառները. ոստիկանության առաջադրանքը փոխվե՞լ է

Աջափնյակի արյունոտ օրվա գործով 1 անձ ձերբակալվել է. դատախազությունն է հայտնում սա: Եվ մինչ կրիմինալ Երևանի այս մութ պատմության մասին տարատեսակ վարկածներ են քննարկվում մայրաքաղաքում, փորձագետները մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր են բարձրացնում: Ինչո՞ւ ժամանակին չեն գործել իրավապահները: Հանրապետության նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը համոզված է՝ թեև Ներքին գործերի նախարարությունը Ոստիկանության գվարդիա է ստեղծել, հսկայական գումարներ ծախսել համակարգն, այսպես ասած, բարեփոխելու համար, հանցավորոթյունը մեր երկրից չի պակասի, քանի դեռ ոստիկանների թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ Փաշինյանի իշխանությունը պահելու գործը: