Լրահոս
Քաղաքական
16:24
14.02.26
74

Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան

Img default alt hy

Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

«Ողջունելով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։

Զրուցակիցներիս ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։

Հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին»։