Լրահոս
Իրավական
10:05
08.01.21
60

Արդարադատության նախարարության շենքի մոտ ժամը 12:00-ին շտապ հավաք է հրավիրվում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ արդարադատության նախարարության դիմացից՝ կոչ անելով  ժամը 12:00-ին շտապ հավաքվել Արդարադատության նախարարության շենքի առջև՝ պահանջելով հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։

 Տեղեկացնենք նաև, որ վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ զորքը շրջափակել է Արդարադատության նախարարության շենքը:

 Իշխանությունները վտանգ են տեսնում նախարարի գործողությունների համար և ամեն գնով պաշտպանում են նրան: Վտանգը, հավանաբար, կապ ունի երեկ մամուլում շրջանառված այն տեղեկությունների հետ, ըստ որոնց՝ նախարարությունում է գտնվում «գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ:

 Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Հենց այդ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։

 

Առաջարկում ենք հետևել  ուղիղ հեռարձակմամբ։