Լրահոս
Արցախ
17:54
07.01.21
93

Արցախը, որպես պետություն, գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության տակ. Վարդան Պողոսյան

Img default alt hy

«Արցախը, որպես պետություն, գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության տակ, ուժի կիրառման արգելքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի չորրորդ մասում, տարածվում է նաև չճանաչված պետությունների վրա: Ուժի չկիրառման արգելքը նաև պայմանագրային իրավունք է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի հանրապետության մեջ»,-ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը`«Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովին:

 Նրա խոսքով, միջազգային իրավունքի տեսանկյունից մենք պետք է հիմնականում ուշադրությունը դարձնենք այն հանգամանքի վրա, որ Արցախը անջատվել է 30 տարի առաջ և միջազգային իրավունքի տեսանկյունից ունի պաշտպանության իրավունք: 

 Վարդան Պողոսյանը նշեց, որ 1994, 1995 թվականներին կքնված երեք զինադադարի պայմանագրերը անժամկետ են և միջազգային իրավունքի տեսանկյունից արգելում են, որպեսզի Արդբեջանը ուժ կրրառի Արցախի վրա:

 «Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, դա ագրեսիա է Արցախի նկատմամբ:  Հայաստանի Հանրապետության առանցքային և հիմնական  խնդիրը պետք  է լինի, որ միջազգային ատյաններում, Մինսկի խմբի ձևաչափում և այլ միջազգային կառույցների ձևաչափերում կարողանանք այդ արգումենտացիան առաջ տանել և փորձենք հասնել այն նպատակին, որ Արցախի կրած կորուստները դատապարտման ենթարկվեն և խնդիր դրվի դեօկուպացնելու այդ տարածքները»,-ասաց նա