Լրահոս
Հայաստան
16:06
02.01.21
95

«Ամսի 5-ի առավոտը ստեղ ոչ մեկ չպիտի մնա՝ անասուն անցավ իրանցն է, մարդ անցավ իրանցն է». Շուռնուխի գյուղապետ

Img default alt hy

Մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին, իրանք արդեն պոստերը դրել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում նշում է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք… էլ բան չկա անելու: Մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին, իրանք արդեն պոստերը դրել են: Ամսի 5-ի առավոտը ստեղ ոչ մեկ չպիտի մնա՝ անասուն անցավ իրանցն ա, մարդ անցավ իրանցն ա»,-ասաց համայքապետը: