Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:00
15.01.26
549

ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար

Img default alt hy

Ըստ Fox News հեռուստաալիքի հաղորդման՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել վիզաների տրամադրումը աշխարհի 75 երկրների քաղաքացիների համար։ Սահմանափակումների ցանկում ներառված են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և Բրազիլիան։ Սահմանափակումները սկսելու են գործել հունվարի 21-ից։

Սահմանափակումների ենթակա երկրների ցանկում են ներառվել նաև Հայաստանը և Ադրբեջանը։

Ըստ առկա տեղեկատվության՝ այս երկրների քաղաքացիների համար մասնավորապես կասեցվում է ներգաղթային (immigration) վիզաների ձևակերպման գործընթացը։