Լրահոս
Միջազգային
13:07
14.02.26
122

Ամերիկյան զենքի վաճառքն Ուկրաինային շարունակվում է․ ԱՄՆ պետքարտուղար

Img default alt hy

Ուկրաինայի կարիքների համար ամերիկյան սպառազինության վաճառքի ծրագիրը շարունակվում է, այդ ոլորտում ոչ մի նախաձեռնություն չի կասեցվել, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Եվրոպան սեփական քայլերն է ձեռնարկում։  PURL ծրագիրը շարունակում է գործել, դրա շրջանակներում ամերիկյան սպառազինությունը վաճառվում է Ուկրաինայի ռազմական ջանքերին աջակցելու համար։ Այս բոլոր գործընթացները շարունակվում են։ Ոչինչ չի կանգնեցվել», -ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած քննարկման ժամանակ։