Լրահոս
Հայաստան
00:15
02.01.21
81

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Img default alt hy

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 1-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, տեղեկանում ենք Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, եպիսկոպոսաց դասի հետ այցելեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոն և մեր աղոթքը բարձրացրեցինք առ Աստված նահատակ մեր քաջորդիների հանգստության և խաղաղության համար:

Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: Նորին Սրբությունը այցելեց նաև ազգիս հերոս զավակների շիրիմներին։»,- ասված է գրառման մեջ: