Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:01
18.12.20
87

Ալիևը խոստովանել է, որ ինքը հաղթել է ոչ թե Փաշինյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանակին

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ ղեկավարների նիստում հայտարարել է, որ ինքը հաղթել է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանակին, և պետք չէ «հարձակումներ գործել Փաշինյանի վրա»։

Ադրբեջանի նախագահին, իհարկե, ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի գոյությունը ՀՀ ղեկավարի աթոռին։ Բացի այդ՝ Ալիևն իր ամենապայծառ երազներում էլ անգամ չէր կարող պատկերացնել, որ կարող է ՀՀ ղեկավարին անպատվել բացեիբաց ու մնալ անպատիժ։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին իր ամենամյա մեծ ճեպազրույցի ժամանակ վերահաստատրել էր նոյեմբերի 9-ին արված հայտարարությունը, որով, կողմերը Լեռնային Ղարաբաղում պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։