Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:30
15.01.26
210

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը Իրանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին հանձնարարել է անհապաղ լքել երկիրը

Img default alt hy

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը Իրանի տարածքում գտնվող Ամերիկայի քաղաքացիներին հանձնարարել է անհապաղ լքել երկիրը Թուրքիայի կամ Հայաստանի հետ ցամաքային սահմանների միջոցով։

Ավելի վաղ՝ ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը նույնպես կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել երկիրը։

Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է դեսպանատունը Իրանում և տարհանել դիվանագետներին: