Լրահոս
Քաղաքական
14:46
29.04.26
1 540

Ադրբեջանից Հայաստան ժամանած՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղ

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին Ջուջևան գյուղում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Քաղավիացիայից Sputnik Armenia–ին հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել Հայաստան։