Լրահոս
Հասարակական
13:49
12.02.26
107

Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում «Max» բենզալցակայանի մոտ, բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։