Լրահոս
Իրավական
17:43
15.01.26
691

Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակnցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է

Img default alt hy

Երեկ Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակոցի դեպքի  առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ 5 անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,-News.5tv.am-ին հայտնեցին ՔԿ-ից:

Երեկ հաղորդել էինք, որ Աբովյան փողոցում հնչել է կրակոց. կան վիրավորներ: