Լրահոս
Հասարակական
23:14
02.01.21
138

83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը

Img default alt hy

Ազիզ Ամարի Թամոյանը ծնվել է 1933-ի հուլիսի 1-ին, Շահումյանի շրջանի Ամո գյուղում, այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղ: 1989-նի սեպտեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ, իսկ 1997-ին՝ «Աշխարհի Եզդիների ազգային միություն» կազմակերպության նախագահ։

Մասնակցել է եզդիերեն դասագրքերի ստեղծմանը, ղեկավարել դրանց աշխատանքը։ Միաժամանակ «Եզդի ժողովրդի սխրանքը Ղարաբաղյան պատերազմում», «Մենք Եզդի ենք», «Մի գերդաստանի պատմություն», «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գրքերի հեղինակն է։