Լրահոս
Միջազգային
23:09
21.02.26
307

Զելենսկին Հունգարիայից աջակցություն չի ստանա, քանի դեռ չի վերսկսել նավթի տարանցումը․ Օրբան

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին Հունգարիայից ոչ մի աջակցություն չի ստանա, քանի դեռ Ուկրաինան չի վերսկսել ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով։ 

Ինչճպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ պատասխանելով իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի այն պնդումներին, թե Բուդապեշտի ներկայիս գործողությունները ձեռնտու են Մոսկվային։ 

«Վարչապետ Օրբանը հենց նոր արգելափակել Է Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնությունը», - գրել Է Տուսկը սոցցանցում: «Գուշակեք, թե ով է գոհ», - հավելել է Լեհաստանի վարչապետը՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին:

«Սիրելի՛ Դոնալդ», - պատասխանել է Օրբանը՝ նաև սոցիալական ցանցերում գրառում կատարելով: «Ես պատասխանատու եմ հունգար ժողովրդի և Հունգարիայի համար: Եթե որևէ մեկը վնասում է նրանց, իմ պարտականությունն է պաշտպանել նրանց: Եվ այդպես էլ կլինի հիմա: Մինչև նախագահ Զելենսկին չվերսկսի նավթի մատակարարումները, նա չպետք է մեզանից որևէ աջակցություն ակնկալի»:

Հունգարական տվյալներով՝ «Դրուժբա» խողովակաշարով նավթը MOL ընկերության նավթավերամշակման գործարան չի հասնում հունվարի 27-ից։  Բուդապեշտը համոզված է, որ Կիևը դադարեցրել է Ռուսաստանից հումքի տարանցումը բացառապես քաղաքական պատճառներով։  Ի պատասխան՝ Հունգարիան դադարեցրել Է Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումը, արգելափակել է նրա համար Եվրամիության 90 մլրդ եվրոյի «ռազմական վարկը» և սպառնացել է զրկել նրան էլեկտրաէներգիայի մատակարարումից։