Լրահոս
Քաղաքական
21:01
26.01.26
162

Ընտրությունների կեղծման ֆունդամենտը դրվե՞լ է. հստակ որոշում ունի «Հայաքվեն»

«Հայաքվե» դիտորդական առաքելությունն արձագանքել է անցած շաբաթավերջին իրենց հասցեին իշխանականների հնչեցրած մեղադրանքներին: ՔՊ-ականները ուրբաթ փոփոխություններ են արել ընտրական օրենսգրքում՝ ամրագրելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը, եթե այն քարոզչություն ու հակաքարոզչություն իրականացնի կամ ֆինանսական աղբյուները չբացահայտի: Ի՞նչն է համարվում քարոզչություն կամ հակաքարոզչություն, ՔՊ-ականները չեն պարզաբանել: «Հայաքվեի» ներկայացուցիչների կարծիքով՝ ՔՊ-ն, պարզապես ուզում է մեկուսացնել իրենց, որպեսզի միայն իրենց համար կառավարելի դիտորդական կազմակերպությունները հետևեն քվեարկության ընթացքին: