Լրահոս
Քաղաքական
23:19
23.02.26
157

Խայտառակություն. առողջապահության ապահովագրումը ցածրացրել է բուժաշխատողների աշխատավարձը

Այս ամիս ծանր ֆինանսական վիճակում են հայտնվել բանկերում պարտավորություններ ունեցող բուժաշխատողները: Նրանց խոսքով՝ ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժանձնակազմը փետրվարին ստորացուցիչ ցածր աշխատավարձ է ստացել՝ կրկնակի-եռակի պակաս: Այսօր մի խումբ բուժաշխատողներ Ազգային ժողով են գնացել՝ պահանջելով խորհրդարանական լսումներ առողջապահության ոլորտում կոլապսի վտանգը կանխելու համար: Առողջապահության նախարարությունը տարեսկզբին հորդորել էր ըմբռնումով մոտենալ նոր համակարգի թերություններին, սակայն այս խնդրին դեռ չի արձագանքել: