Լրահոս
Հասարակական
23:54
24.02.26
1 522

Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է քարե պատնեշին․ վարորդը տեղում մահացել է

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արմինե Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիկ գյուղի 26-րդ փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։