Լրահոս
Միջազգային
14:15
05.05.26
307

Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ն չի օգնի ԱՄՆ-ին գլոբալ հակամարտության դեպքում

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գծով Վաշինգտոնի դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, աջակցություն չեն ցուցաբերի նրան այն դեպքում, եթե երկիրը ստիպված լինի ներքաշվել խոշոր տերության հետ գլոբալ հակամարտության մեջ:

«Եթե բանը հասնի ավելի լուրջ բանի, եթե պատահի ինչ-որ իրապես մասշտաբային բան, թեև հույս ունեմ, որ դա երբեք տեղի չի ունենա... Բայց եթե ինչ-որ իսկապես մասշտաբային բան պատահի, ես չեմ կարծում, որ նրանք մեր կողքին կլինեն»,- ասել է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում:

Նախագահը հավելել է, որ անձամբ ինքը և ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը լավ են հիշել ՆԱՏՕ-ի դաշնակիցների արձագանքը Իրանում իրականացված գործողությանը և Վաշինգտոնին աջակցություն ցուցաբերելու նրանց ցանկության բացակայությունը: Այս առումով Սպիտակ տունը համապատասխան հետևություններ է արել ապագայի համար, նշել է Թրամփը: