Լրահոս
Միջազգային
13:17
24.02.26
185

Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրերը միաժամանակ ստորագրվեն․ Զելենսկի

Img default alt hy

Նրա խոսքով՝ Թրամփի պատկերացումներում Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության համաձայնագիր կստորագրեին հակամարտության ավարտը նշող մեծ արարողության ժամանակ, իսկ Կիևը, Վաշինգտոնը և եվրոպական երկրները նույն միջոցառման ժամանակ անվտանգության երաշխիքների մասին գործարք կկնքեին: Սակայն Զելենսկին դեմ է նման սցենարին։  Նա կարծում է, որ անվտանգության երաշխիքները նախ պետք է համաձայնեցվեն և վավերացվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից:

«Թղթի վրա մենք ունենք գրեթե ամեն ինչ։  Բայց Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը դեռ չի ստորագրվել։ Այն ստորագրված չէ Միացյալ Նահանգների կողմից», - ասել է Զելենսկին։ 

Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը: Առաջին օրը դրանք տևել են մոտ վեց ժամ, երկրորդ օրը՝ մոտ երկու ժամ։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները բնութագրել է որպես ծանր, բայց գործնական: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս կարգավորման շուրջ նոր հանդիպում կկայանա։ ՏԱՍՍ-ի աղբյուրները նշել են բանակցությունների կառուցողական ընթացքը։  Արևմտյան մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ ամենախնդրահարույց հարցը՝ տարածքային, դեռևս լուծված չէ։