Լրահոս
Քաղաքական
20:52
24.04.26
175

Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցին կրկին խուսափելով ցեղասպանություն բառից

Img default alt hy

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի տարիներին: Այս մասին X-ի իր ջում գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Մենք մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհասփյուռ հայությանը հիշատակի այս օրը՝ ոգեկոչելով ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձությունները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ:

Մարդկության պատմության այս սթափեցնող գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մենք մեծարում ենք հայերի դրսևորած խորը ուժն ու վճռականությունը՝ հաղթահարելու անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելու ավելի մեծ ապագա, որը բնորոշվում է տևական բարօրությամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք հանձնառու ենք լինել նրանց կողքին: