Լրահոս
Հասարակական
21:11
27.08.19
124

Թումանյան փողոցի բնակիչները նոր շենք չեն ուզում

Իշխանափոխությունից հետո մայրաքաղաքի իշխանությունը երկրորդ վիճահարույց նախագծին շինարարության թույլտվություն է տվել: Էլիտար շենքը այս անգամ պետք է կառուցվի Թումանյան փողոցի բակերից մեկում: Բնակիչները՝ դեմ են: Նրանք պահանջում են՝ դադարեցնել, իրենց խոսքով՝ ապօրինի կառուցվող շենքի շինարարությունը, որը սկսել են երեկ՝ անտեսելով բնակիչների կարծիքը: Ակցիայի ժամանակ բորբոքված քաղաքացիներին հանդարտեցնելու է եկել կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, բայց կրքերն ավելի են թեժացել: