Լրահոս
Տնտեսական
19:58
26.01.26
177

Տարադրամի փոխարժեքը` այսօր

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 26-ին, կազմել է 378.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.33 դրամ (աճել  է 4.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.95  դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 375.5-378 դրամով, վաճառվում է 380.5-382 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-445 դրամով, վաճառվում է 451–456 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.80-4.93 դրամով, վաճառվում է 5.06-5.16 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 378 դրամով, վաճառվում՝ 381 դրամով:

Եվրոն գնվում է 445–446 դրամով, վաճառվում է 449.450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.90 դրամով, վաճառվում է 5.00 դրամով: