Լրահոս
Հասարակական
10:32
20.02.26
80

Տան մեջ քայլել չկարողացող թոշակառուն ինչպե՞ս բանկ հասնի. զայրացրել է տարեցներին կառավարությունը

 

84-ամյա Ժորան, որ դժվարությամբ է ոտքը գետնին դնում, մտածում է, թե ինչպես է ստանալու թոշակը ապրիլի մեկից հետո, երբ այն հասանելի լինի միայն քարտային տարբերակով: Կառավարությունն է հաստատել որոշումը: Այդ օրվանից սկսած՝ փոստատարը թոշակները այլևս չի տանի թոշակառուների տուն: