Լրահոս
Քաղաքական
22:43
20.02.26
411

Սուրեն Պապիկյանի հրապարակած տեսահոլովակը համեմատեք ռազմական գաղտնիքի ցանկի հետ. ռազմական փորձագետ

Img default alt hy

Ռազմական փորձագետ Ավետիք Քերոբյանը գրում է․

«Պաշտպանության նախարարության շենքում հարմար աթոռներից մեկին տեղավորված անձը վերջերս գովազդային հոլովակ էր նկարահանել, առերևույթ` իր պաշտոնավարումը արդարացնելու և քննադատական հրապարակումներին պատասխանելու նպատակով: Հոլովակներից մեկում ամրացված կառույցներից մեկի ներսից կադրեր են, որոնք ցանկացած դիտող կարող է համեմատել պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի հետ և որոշակի համապատասխանություններ գտնել:

Ցանկը կցում եմ, որոշման հղումը` առաջին մեկնաբանությամբ, իսկ հոլովակը կարող եք փնտրել ինքներդ, ներվերս չի հերիքում»։