Լրահոս
Հասարակական
14:45
21.02.26
90

Սիրելի բժշկի մահը մեծ կորուստ է նաև Ճամբարակի ողջ ազգաբնակչության համար․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Ցավով տեղեկացա, որ անժամանակ՝ 59 տարեկանում, մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն, վաստակաշատ վիրաբույժ Արմենակ Մելքումյանը։

Գիտեմ, թե ինչ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր աշխատանքին և որքան հոգատար էր քաղաքացիների հանդեպ:

Սիրելի բժշկի մահը մեծ կորուստ է նաև Ճամբարակի ողջ ազգաբնակչության համար։

Ցավակցում եմ Մելքումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»։