Լրահոս
Հասարակական
17:32
24.02.26
85

Սևան-Մարտունի ճանապարհին «ՎԱԶ 2107»-ը բախվել է քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին. կան վիրավորներ

Img default alt hy

Փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։