Լրահոս
Աշխարհ
17:06
23.02.26
114

Սարսափ՝ փողոցներում. պատերազմական գոտի է հիշեցնում Մեքսիկան Էլ Մենչոյի սպանությունից հետո

Հրդեհներ, կրակոցներ, ջարդված ոստիկանական մեքենաներ, զոհեր ու վիրավորներ. Մեքսիկայում թմրավաճառները պատերազմի մեջ են մտել ուժայինների հետ։ Երկրում զանգվածային անկարգություններ են սկսվել «Խալիսկո նոր սերունդ» թմրավաճառական կարտելի առաջնորդի սպանությունից հետո: Սպանված խմբավորման առաջնորդը՝ Էլ Մենչոն, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների ամենահետախուզվող հանցագործներից մեկն էր։ Վաշինգտոնը նրա համար 15 միլիոն դոլար գլխագին էր խոստացել: