Լրահոս
Հասարակական
21:42
23.02.26
593

Ռուբեն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ Արմինե Ֆանյան

Img default alt hy

Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․

«Ռուբեն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ: Նախ, նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցողներից չէ: 

Բացի այդ, դա Տեր Օշինի գնահատականն է առ ձեզ (եթե իհարկե նա նման բան ասել է), ինչը լիովին տեղավորվում է խոսքի ազատության սահմանադրական իրավունքի շրջանակներում: Եթե առարկություններ ունեք, փաստարկված ներկայացրեք, տեսնենք ո՛ր արածի համար պետք է հակառակ կարծիք ունենան մարդիկ ձեր մասին»։