Լրահոս
Իրավական
22:30
03.09.19
69

Քոչարյանի գործը. ՍԴ-ում և բարձր դատարանի բակում

Սահմանադրական դատարանը այսօր չհրապարակեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը: Քոչարյանի փաստաբաններն էին ամիսներ առաջ բողոք տարել բարձր դատարան, որպեսզի այնտեղ որոշվի արդյոք Հակասահմանադրական չէ՞ քրեական հետապնդում սկսել ու կալանավորել նախագահին, որը օժտված է անձեռնմխելիությամբ:
Սահմանադրական դատարանի բակը, նիստերի դահլիճը առավոտից մարդաշատ էր: Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմախոսներն էին այստեղ: Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել: