Լրահոս
Քաղաքական
17:30
22.02.26
380

Փետրվարի 25-ին հավաքվում ենք Տաշիր Արենայում․ քննարկելու ենք ձեզ հետաքրքրող հարցերը․ Տաթևիկ Կարապետյանը՝ երիտասարդներին

Img default alt hy

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում հանդիպման է հրավիրում երիտասարդներին։

«Սիրելի՛ երիտասարդներ, այս անգամ ուզում եմ անձամբ ձեզ հրավիրել հանդիպման, որը վստահ եմ շատերի համար հետաքրքիր և ոգեշնչող է լինելու։ Փետրվարի 25-ին՝ ժամը 19։30-ին, հավաքվում ենք Տաշիր Արենայում. հիմնական բանախոսը լինելու է Նարեկ Կարապետյանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունենալու «Միստր ուժի» պաշտոնական շնորհանդեսը։ Քննարկելու ենք ձեզ հետաքրքրող հարցերը և միասին տեսնելու ենք թե ինչ նոր հնարավորություններ են բացվում մեր առաջ։ Իսկ ես մեծ սիրով միանալու եմ ձեզ որպես հյուր, ես իմ հարցերն արդեն պատրաստել եմ»,-նշում է նա։