Լրահոս
Իրավական
18:36
23.02.26
147

Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նոր մանրամասներ Քննչական կոմիտեից

Img default alt hy

Պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին ծեծի ենթարկելու գործով կա երկու մեղադրյալ: Այս մասին «News.5tv.am»-ին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան:

ՔԿ-ն հայտնում է, որ մեղադրյալներից մեկը կալանավորված է: Պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանը ծեծի հետևանքով տեսողությունը կորցնելու վտանգի տակ է, նա ունի բազմաթիվ մարմնական այլ վնասվածքներ:

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի փետրվարի 18-ի հարցման՝ հայտնում ենք, որ հարցմամբ նշված դեպքի առթիվ 2026 թվականի փետրվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որին միացվել է նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված ևս երկու քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է:
Տեղեկացնում ենք նաև, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում քննության համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու նպատակով նախաքննական մարմնի կողմից իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան ապացուցողական, վարութային գործողություններ:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից նշված մյուս հարցադրումների մասով քննության ներկա փուլում տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- հայտնում է ՔԿ-ն։