Լրահոս
Իրավական
20:50
23.02.26
124

Պատժում են պատգամավորին՝ նրա վարորդի կալանքի ժամկետը երկարաձգելով. Սրբազան շարժման գործը

Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով արտահերթ նիստ է եղել, երեք մեղադրյալի խափանման միջոցներն է քննել դատարանը: Բլոգեր Արմեն Ալեքսանյանի և Բագրատ արքեպիկոպոսի օգնական Մովսես Շարբաթյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ: Մինչդեռ կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդի Կարո Օկումուշյանի տնային կալանքը երեք ամսով երկարաձգվել է: Դատավորը հաշվի չի առել, որ նա տան միակ կերակրողն է: