Լրահոս
Քաղաքական
22:17
20.02.26
127

Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում էին ոտքի կանգնելու համա՞ր. Թրամփի «ակումբի» լուռ տղաները

Վաշինգտոնում Փաշինյանի այցի պաշտոնական ամփոփումը տեղավորվել է ընդամենը վեց նախադասության մեջ․ նշվում է միայն մասնակցությունը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին և Գազայի վերականգնման թեման։ Սակայն հաղորդագրությունը չի հստակեցնում՝ ինչ դեր ունի Հայաստանը այդ ձևաչափում: Եթե Հայաստանը չի մասնակցում ֆինանսավորմանը և չի պատրաստվում խաղաղապահներ ուղարկել Գազա, ապա ի՞նչ է նշանակում այդ ներկայությունը քաղաքական առումով։ Փորձագետները տարբեր գնահատականներ են տալիս. օրինակ՝ հասարակ մասսովկա: